Աջ քաշեք կանգնեք

Հաղորդում՝ ճանապարհային երթևեկության կանոնների մասին «ԱՋ ՔԱՇԵ՛Ք, ԿԱՆԳՆԵ՛Ք»՝ նոր ու աննախադեպ հաղորդում, որը բացահայտում է Հայաստանի ճանապարհային նշանների սխալներն ու անճշտությունները։ Մեր թիմը ուսումնասիրում է ամբողջ երկրի տարածքում տեղադրված ճանապարհային նշանները՝ գտնելով այն սխալները, որոնք կարող են շփոթության մեջ գցել վարորդներին կամ վտանգ ստեղծել երթևեկության համար։ Մենք հանդիպում ենք ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների, իրավաբանների ու մասնագետների հետ՝ քննարկելու, թե ինչու են այդ նշանները սխալ, ինչ խնդիրներ կարող են առաջացնել և ինչպես պետք է դրանք շտկվեն։ Հաղորդման նպատակը ոչ միայն բացահայտելն է, այլև համապատասխան կառույցների հետ աշխատելով՝ ապահովել, որ քաղաքներում և ճանապարհներին սխալ նշանները փոխվեն ու համապատասխանեն միջազգային չափանիշներին։ «ԱՋ ՔԱՇԵ՛Ք, ԿԱՆԳՆԵ՛Ք» – Ձեր անվտանգ երթևեկության համար
Scroll to top